211652_close_icon
views-count853 դիտում article-date 16:13 07-09-2022

Չեխիայի խորհրդարանը հաստատել Է 1․200 զինվորների ուղարկումը ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններ

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը (ստորին պալատ) սեպտեմբերի 7-ին հաստատել է հանրապետության կառավարության առաջարկությունն ազգային զինված ուժերի 1․200 զինծառայողների ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների կազմ ուղակելու մասին, որոնք տեղաբաշխված են դաշինքի արեւելյան մասի երկրներում: Այդ մասին հայտնել է Չեխիայի հեռուստատեսությունը:

Մանդատը նախատեսված է առաջիկա երկու տարվա համար: Չեխ զինծառայողները Հյուսիսատլանտյան դաշինքի ստորաբաժանումների կազմում կմասնակցեն Հունգարիայի,  Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Էստոնիայի պաշտպանության ապահովմանը:

Չեխիայի խորհրդարանի Սենատը (վերին պալատ) նախարարների կաբինետի առաջարկությունը հաստատել է օգոստոսին։

Նմանատիպ նյութեր