211652_close_icon
views-count1034 դիտում article-date 16:00 07-09-2022

Լատվիան, Լիտվան և Էստոնիան համաձայնության են եկել ռուսների մուտքը սահմանափակելու վերաբերյալ

Լատվիան, Լիտվան և Էստոնիան պայմանավորվել են սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժը Ռուսաստանի եւ Բելառուսի հետ իրենց ցամաքային սահմաններով։ Այս մասին իր Թվիթերում հայտնել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկեւիչը։

Նա նշել է, որ մերձբալթյան երկրների կառավարություններն առաջիկա օրերին կհայտարարեն նոր սահմանափակումներ մտցնելու մասին։

«Որոշումները կընդունվեն ազգային կառավարությունների կողմից՝ ազգային ընթացակարգերին համապատասխան եւ ուժի մեջ կմտնեն միաժամանակ»,- հայտնել է Ռինկեւիչը:

Նրա խոսքով՝ բացառություններ են արվելու դիվանագետների, բեռնատարների վարորդների, ինչպես նաեւ մարդասիրական եւ ընտանեկան պատճառներով մուտք գործող քաղաքացիների համար։

Նմանատիպ նյութեր