211652_close_icon
views-count361 դիտում article-date 12:55 08-09-2022

Բայդենը բանակցություններ կվարի դաշնակիցների հետ Ուկրաինային աջակցելու հարցով. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 8-ին տեսակապի ռեժիմով բանակցություններ կվարի «յոթնյակի», ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարների հետ Ուկրաինայի հետագա աջակցության հարցով: Հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ տեսակոնֆերանսը կկայանա Վաշինգտոնի ժամանակով սեպտեմբերի 8-ին ուշ առավոտյան: Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ հենց այս ձեւանչափով են դաշնակիցները շփվել Ուկրաինայի հակամարտության ամենասկզբում, եւ Միացյալ Նահանգների ղեկավարը որոշել է վերականգնել այն մարտական գործողությունների շարունակման ֆոնին: Բայդենն, ինչպես գրում է գործակալությունը, ձգտում է պահպանելու միասնությունն Ուկրաինայի աջակցության հարցով։

Նմանատիպ նյութեր