1952 դիտում
23:16 08-09-2022
Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը
Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին։ Լուրը հաստատել է Բուքինգեմյան պալատը։
Թագուհու դին այսօր կմնա Բալմորալի ամրոցում և Լոնդոն կտեղափոխվի վաղը։
Հիշեցնենք, որ Բուքինգհեմյան պալատն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ թագուհու առողջական վիճակը վատացել է, նա բժիշկների հսկողության տակ է։
Բալմորալ ամրոց թագուհուն տեսակցելու են մեկնել ընտանիքի բոլոր անդամները։ Թագուհու վատառողջ լինելու մասին լուրից հետո Լոնդոնում մարդիկ հավաքվել են Բուքինգհեմյան պալատի մոտ։
Եղիսաբեթ II թագուհին գահակալում էր արդեն ավելի քան 70 տարի։ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար գահակալած միապետն է։
Նմանատիպ նյութեր
1891 դիտում
20:14 30-07-2019
Պարզվել է՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Մոսկվայում 4 բնակարան ունի
3201 դիտում
14:27 21-04-2016
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին այսօր դառնում է 90 տարեկան
3737 դիտում
16:35 20-11-2016
Դոնալդ Թրամփը ամռանը հանդիպում կունենա Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ
Այս բաժնից
778 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել