211652_close_icon
views-count768 դիտում article-date 12:03 09-09-2022

Լատվիայի Սեյմը օրենք է ընդունել Ռուս ուղղափառ եկեղեցուց Լատվիական ուղղափառ եկեղեցու անկախության մասին

Լատվիայի Սեյմը հրատապ օրենք է ընդունել Մոսկվայի Պատրիարքարանի Ռուս ուղղափառ եկեղեցուց Լատվիական ուղղափառ եկեղեցու անկախության մասին։ Այն ներկայացրել է երկրի նախագահ Էգիլս Լևիտսը։ Գրում է «Ազատությունը»։

«Լատվիայի անկախ, ժողովրդավարական և իրավական պետության մեջ մեր ուղղափառներին անհրաժեշտ է իրենց ինքնուրույն և անկախ եկեղեցին», - ասել է Լատվիայի նախագահը։

Լատվիայի իշխանություններն ավելի վաղ դատապարտել էին Մոսկվայի Պատրիարքարանին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի գործողություններին աջակցելու համար։ Օրերս Լևիտսը հայտարարել էր, որ Ռիգան ցանկանում է բացառել Մոսկվայի Պատրիարքարանի ցանկացած ազդեցություն Լատվիայի եկեղեցու վրա։

Ընդունված փոփոխությունները հաստատում են Լատվիայի Ուղղափառ եկեղեցու լիակատար ինքնուրույն և անկախ կարգավիճակը՝ իր բոլոր թեմերով և հաստատություններով։ Օրենսդրական փոփոխությունները չեն վերաբերում կանոնական խնդիրներին։

Լատվիայի Ուղղափառ եկեղեցին մինչև հոկտեմբերի 31-ը պետք է իր կանոնադրությունը համապատասխանեցնի օրենքի նոր պահանջներին։

Լատվիական Ուղղափառ եկեղեցին Ռուս ուղղափառ եկեղեցու կազմում ինքնակառավարման կարգավիճակ է ստացել 1992 թվականին։

Նմանատիպ նյութեր