211652_close_icon
views-count2347 դիտում article-date 17:58 10-09-2022

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է գազի մատակարարման դադարեցման մասին ՌԴ-ի որոշմանը

Գերմանիան և Եվրոպան պատրաստ են եվրոպական երկրներ գազի մատակարարման ամբողջական դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության որոշմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Նա հայտնել է, որ Գերմանիայի Հյուսիսային ափին արդեն տերմինալներ են տեղադրել հեղուկ գազի ներկրման համար, և ընդհանուր առմամբ երկրում գազ է խնայվում:

«Մենք գազ ենք խնայել։ Մենք կրկին օգտագործում ենք ածխային էլեկտրակայանների արտադրական հնարավորությունները։ Հաջորդ տարվա սկզբին մենք հնարավորություն կունենանք օգտագործել մնացած հարավ-գերմանական ատոմային էլեկտրակայանները, եթե դա անհրաժեշտ լինի», - Bloomberg-ը մեջբերում է կանցլերի խոսքերը:

Նմանատիպ նյութեր