211652_close_icon
views-count1481 դիտում article-date 17:00 11-09-2022

Ուկրաինական զինուժը Խարկովում ևս մեկ բնակավայր է ազատագրել․ Զելենսկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝  տեղեկացնելով Խարկովի մարզի ևս մեկ բնակավայր ազատագրելու մասին։

«Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ևս մեկ բնակավայր են ազատագրել. Ուկրաինայի դրոշը վերադարձավ Չկալովսկոե գյուղ։ Եվ այդպես կլինի ամենուր»,-տեսանյութին կից գրել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ ավելիվ աղ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ Խարկովի շրջանի ավելի քան 30 բնակավայր անցել է Կիևի վերահսկողության տակ:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ ռուսական զորքը հետ է քաշվել Խարկովի շրջանի մի քանի բնակավայրից, այդ թվում՝ Իզյում քաղաքից։


ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Դոնբասի ազատագրման գործողության համար որոշում է կայացրել վերախմբավորել ռուսական զորքերը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր