211652_close_icon
views-count1064 դիտում article-date 18:21 17-09-2022

Պետք է վերադառնալ բանակցություններին․ Տոյվո Կլաարը Երևանում ու Բաքվում հանդիպումներից հետո վերադարձել է Բրյուսել

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում անդադարձել է Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերին ու հրադադարի պահպանման հույս հայտնել։

«Վերադարձել եմ Բրյուսել՝ Բաքվում, Երևանում, ինչպես նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ Դժվար և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում ենք ունեցել: Շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված, բայց հույս ունենք, որ զինադադարը կպահպանվի։ Պետք է վերադառնալ բանակցություններին»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր