211652_close_icon
views-count776 դիտում article-date 23:43 17-09-2022

Ուկրաինան ԱՄՆ-ից 1,5 միլիարդ դոլարի նոր ֆինանսական օգնություն է ստանում. «Ամերիկայի ձայն»

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շաբաթ օրը հայտարարել է Համաշխարհային բանկում Միացյալ Նահանգների կողմից ստեղծված հավատարմագրային հիմնադրամի ֆինանսական աջակցության նոր փուլի մասին։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շաբաթ օրը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար այն բանից հետո, երբ Ուկրաինան Համաշխարհային բանկի միջոցով ԱՄՆ-ից ստացել է ևս 1,5 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսական օգնություն:

«Պետական ​​բյուջեն ստացել է 1,5 միլիարդ դոլարի դրամաշնորհ: Սա ԱՄՆ-ի կողմից հիմնադրված հավատարմագրային հիմնադրամից @WorldBank-ում (Համաշխարհային բանկում) վերջին տրանշն է»,- գրել է Շմիհալը Թվիթերումում: Նա հավելել է, որ այդ միջոցները կուղղվեն Ուկրաինայի պետական ​​բյուջեի կենսաթոշակային վճարումների եւ սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման ծախսերի փոխհատուցմանը։

Նմանատիպ նյութեր