211652_close_icon
views-count2168 դիտում article-date 17:59 18-09-2022

Առաջին անգամ ԵՄ-ն առաջարկում է դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումը

Եվրամիության գործադիր իշխանությունը կիրակի օրը դաշինքին խորհուրդ է տվել դադարեցնել Հունգարիային մոտ 7,5 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը՝ ժողովրդավարական հետընթացի եւ ԵՄ գումարների հնարավոր չարաշահման մտահոգությունների պատճառով, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:

ԵՄ բյուջեի հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ, չնայած Հունգարիայի կողմից առաջարկված միջոցներին, որոնք ուղղված են թերությունների վերացմանը, Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս դադարեցնել մոտ 7,5 միլիարդ եվրոյի չափով միջոցների տրամադրումը:

Այս գումարը գոյանալու է Հունգարիայի կողմից տրամադրվող համախմբման հիմնադրամներից: Դրամական այս ծրարը, որը դաշինքի բյուջեի ամենամեծերից մեկն է, օգնում է երկրներին՝ իրենց տնտեսությունները եւ ենթակառուցվածքները համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին:

Հանը նշել է, որ Հունգարիան, մինչեւ նոյեմբերի 19-ը, պետք է պատասխանի հարցերին: Ֆինանսավորումը կասեցնելու ցանկացած գործողություն պետք է հաստատվի ԵՄ անդամ 27 երկրների կողմից, եւ դրա համար անհրաժեշտ է մեծամասնություն՝ այսինքն դաշինքի անդամ 27 պետությունների 55 տոկոսը, որը ներկայացնում է ԵՄ ընդհանուր բնակչության առնվազն 65 տոկոսին:

Նմանատիպ նյութեր