211652_close_icon
views-count627 դիտում article-date 21:35 18-09-2022

Մոլդովայում հակակառավարական ցույցեր են. մասնակցել է 5 հազար մարդ

Մոլդովայի մայրաքաղաքում անցկացված ցույցին մասնակցել է 5000 մարդ՝ պահանջելով կառավարության եւ արեւմտամետ նախագահ Մայա Սանդուի հրաժարականը՝ մեղադրելով բարձր գնաճի և էներգակիրների գների աճի համար, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Մոլդովան գազ է գնում ռուսական հսկա «Գազպրոմից»՝ անցյալ տարի կնքված պայմանագր հիման վրա։ Գինը տատանվում է՝ կախված սեզոնից։

«Մոլդովան այժմ գտնվում է կլինիկական մահվան վիճակում, որին հասցրել են ներկայիս իշխանությունները»,- ասել է ընդիմադիր քաղաքական գործիչ Դինու Տուրկանուն:

Մոլդովան՝ 3,5 միլիոն բնակչությամբ հետխորհրդային ամենափոքր պետությունն է, որը լուրջ տնտեսական դժվարությունների մեջ է, ինչը պայմանավորված է էներգակիրների բարձր գներով, որոնք սեպտեմբերին աճել են 29 տոկոսով:

Նմանատիպ նյութեր