211652_close_icon
views-count2024 դիտում article-date 23:01 18-09-2022

ԵՄ նախագահությունը կոչ է արել ստեղծել միջազգային տրիբունալ՝ ռուսական ռազմական հանցագործությունների առնչությամբ

Եվրամիության նախագահությունը կոչ է արել ստեղծել միջազգային տրիբունալ՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ: Գրում է «Ազատությունը»։

Այս կոչը հնչել է Չեխիայից, որը ներկայումս նախագահում է դաշինքը, Իզյումում հարյուրավոր գերեզմանների հայտնաբերումից հետո: Քաղաքը վերջերս ազատագրվել է ուկրաինական զորքերի կողմից:

Նշվում է, որ շատերը խաղաղ բնակիչներ են, նրանց թվում կանայք և երեխաներ:

«Մենք հանդես ենք գալիս բոլոր ռազմական հանցագործների պատժի օգտին»,- ասել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։

Ուկրաինան հայտարարում է, որ ռազմական հանցագործություններ են կատարվել Իզյումում, որտեղ մինչ այժմ արտաշիրիմվել է 59 դի:

«21-րդ դարում խաղաղ բնակչության դեմ նման հարձակումները աներևակայելի են և նողկալի»,- ասել է Լիպավսկին:

Նմանատիպ նյութեր