211652_close_icon
views-count611 դիտում article-date 15:52 19-09-2022

Լոնդոնում սկսվել է Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության արարողությունը. ՈՒՂԻՂ

Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում մեկնարկել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պետական հուղարկավորության արարողությունը։

Հեռարձակումը վարում է Sky News հեռուստաալիքը:

Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունենում Եղիսաբեթ II-ի հոգեհանգիստը: Եկեղեցական արարողությունից հետո կհայտարարվի 2 րոպե տևողության համազգային լռության րոպե։

Թագուհու պետական հուղարկավորությանը ներկա են թագավորական ընտանիքի մեծ թվով անդամներ, այլ երկրների միապետներ, հասարակական գործիչներ և համաշխարհային քաղաքական գործիչներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր