211652_close_icon
views-count1757 դիտում article-date 19:39 24-09-2022

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը վաղը կմեկնի Վիեննա

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր կոնֆերանսի տարեկան հանդիպմանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։

«Բոլոր երկրներն իրավունք ունեն ներգրավվելու միջուկային արդյունաբերության և տեխնոլոգիաների մեջ, և ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրության խնդիրներից մեկը բոլոր երկրների համար խաղաղ միջուկային տեխնոլոգիաների հասանելիությունը հեշտացնելն է»,-ասել է Էսլամին՝ մեկնաբանելով իր այցը Վիեննա։

Ուղևորության ընթացքում Էսլամին կհանդիպի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ, ասել է պաշտոնյան՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կնպաստի նման թյուր մեկնաբանությունների դադարեցմանը, որոնք արմատներ ունեն Իրանի ժողովրդի դեմ քաղաքական ճնշումների և հոգեբանական գործողությունների մեջ:

Նմանատիպ նյութեր