211652_close_icon
views-count5186 դիտում article-date 21:47 24-09-2022

Ֆրանսիայում Boeing 737-ը վայրէջք է կատարել լճի մեջ

West Atlantic ավիաընկերության ինքնաթիռը, դուրս գալով  փարիզյան «Շառլ դը Գոլ» օդանավակայանից, չի կարողացել վայրէջք կատարել Ֆրանսիայի հարավում գտնվող Պոնպելյե քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա:

Ինչպես գրում է Daily Mail-ը, բեռնատար օդանավը, չկարողանալով վայրէջք կատարել թռիչքուղու վրա, առաջամասով հայտնվել է լճի մեջ: Արդյունքում Պոնպելյեի օդանավակայանն առայժմ փակ է:

Փրկարարները անհաջող վայրէջք կատարած Boeing 737-ից 3 մարդու են դուրս բերել. նրանք չեն տուժել:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր