211652_close_icon
views-count2227 դիտում article-date 21:20 26-09-2022

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Փաշինյանն ասել է Մակրոնի հետ հանդիպումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

News.am-ը գրում է.  2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, այս մասին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո արած համատեղ հայտարարությունում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին այս դիրքորոշումը վերահաստատելու համար։ Նա նաև միջազգային հանրության ու Ֆրանսիայի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ իրականության հետ աղերս չունեն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրտված սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ։

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր