211652_close_icon
views-count574 դիտում article-date 16:59 30-09-2022

Դեսպան Տոլմաջյանը Փարիզում Հայաստանի դեսպանատանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետին

Սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Փարիզում Հայաստանի դեսպանատանը հյուրընկալեց Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ, Հավր-Սեն մետրոպոլի նախագահ Էդուար Ֆիլիպին, հայտնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ հայ-ֆրանսիական ավանդական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։
Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Էդուար Ֆիլիպին Հայաստանին ու հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում աջակցության ու հայ-ֆրանսիական բարեկամական կապերին հավատարիմ լինելու համար։

Նմանատիպ նյութեր