211652_close_icon
views-count7248 դիտում article-date 16:30 01-10-2022

«Սեպտեմբերի 28-ին պապին է իր ձեռով տարել զորամաս, հետ էր եկել, 2 օր հետո դեպքը եղավ»․ մահացած հայտնաբերված զինծառայողի հորեղբայր. 168.am

Երեկ կեսգիշերին մարտական դիրքում հրազենային վիրավորումից մահացած հայտնաբերված 19-ամյա Հրաչյա Քարամյանը Արմավիրի մարզի Փշատավան գյուղից էր, տան միակ որդին։

Փշատավանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Լուիզա Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ անձամբ է ճանաչել Հրաչյային, մոտիկից շփվել է, երբ զորակոչի համար պատվաստվում էին  տղաները․

«Ինքը շատ լավ երեխա էր, չափված-ձևված, շնորհքով, կիրթ։ Դուռը ծեծում էր՝ բժշկուհի ջան, կարելի՞ է, ասում էի՝ արի, Հրաչիկ ջան, եկեք, որ գնաք պատվաստման, ասում էի՝ պատվաստումից հետո հանկարծ ալկոհոլ  չօգտագործեք, ծիծաղում էր։ Մի անգամ հարցրեցի՝ Հրաչիկ, հո չե՞ս ծխում, ասաց՝ չէ, առողջությունը կարևոր է, բժշկուհի ջան․․․»։

Հրաչյան 2021 թվականի ամռանն էր մեկնել ծառայության, 8 ամսից պետք է զորացրվեր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր