211652_close_icon
views-count1405 դիտում article-date 21:25 01-10-2022

«Փյունիկը» ջախջախեց «Ալաշկերտին»․ 5:1

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց «Ալաշկերտին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 5:1 հաշվով։

«Փյունիկից» աչքի ընկան նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, դուբլի հեղինակ դարձավ վենեսուելացի կիսապաշտպան Ալեխանդեր Գոնսալեսը։ «Ալաշկերտից» հաշվի տարբերությունը կրճատեց կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը։

«Ալաշկերտը» 18 միավորով 3-րդն է, մեկ հանդիպում քիչ անցկացրած «Փյունիկը» 4-րդն է՝ 15 միավորով։

Նմանատիպ նյութեր