211652_close_icon
views-count821 դիտում article-date 21:53 01-10-2022

«Լիվերպուլ»-«Բրայթոն»՝ 3։3, «Չելսի»-«Քրիսթալ Փելաս»՝ 2։1

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում մրցեց «Բրայթոնի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3:3:

«Բրայթոնի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։ «Լիվերպուլից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։ Սեփական դարպասը գրավեց «Բրայթոնի» անգլիացի պաշտպան Ադամ Ուեբսթերը։

7 խաղից հետո «Բրայթոնը» 14 միավորով 4-րդն է, «Լիվերպուլը» 9-րդն է՝ 10 միավոր։

«Չելսին» լոնդոնյան դերբիում հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» և հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

«Չելսին» 13 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Քրիսթալ Փելասը» 16-րդն է՝ 6  միավորով։

Նմանատիպ նյութեր