211652_close_icon
views-count5758 դիտում article-date 11:22 02-10-2022

Լիտվան ծրագրում է HIMARS հրթիռային համակարգեր, մարտական անօդաչու թռչող սարքեր եւ մարտավարական մեքենաներ գնել

Լիտվայի կառավարությունը որոշել է այս տարի լրացուցիչ միջոցներ հատկացնել երկրի պաշտպանության նախարարությանը՝ ԱՄՆ-ից HIMARS բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգեր, Oshkosh թեթեւ մարտավարական մեքենաներ (JLTV) եւ Switchblade անօդաչու սարքեր գնելու համար։

Լիտվան որոշել է այս տարի իր ռազմական բյուջեն ավելացնել շուրջ 148 միլիոն եվրոյով։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը նախատեսում է 2022 թվականին երկրի համախառն ներքին արդյունքի 2,52 տոկոսը հատկացնել պաշտպանությանը, գրում է Defense News-ը։

«Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի համատեքստում մենք ավելացնում ենք պաշտպանության ֆինանսավորումը` հետեւողականորեն կատարելով խորհրդարանական կուսակցությունների պայմանավորվածությունները»,- ասել է ֆինանսների նախարար Գինտարե Սկայստեն:

Երկրի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «Լիտվայի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաները ծրագրում են այս տարի պայմանագրեր», այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի, Switchblade մարտական անօդաչու թռչող սարքերի եւ զրահապատ մարտական մեքենաների ձեռքբերման գործարքներ կնքել։

Պատերազմի սկզբից Լիտվան Ուկրաինային է փոխանցել մոտ 50 հատ M113 զրահափոխադրիչներ, եւ JLTV-ների ձեռքբերումը նախատեսված է այդ ներուժը լրացնելու համար։

Նմանատիպ նյութեր