211652_close_icon
views-count15484 դիտում article-date 11:27 02-10-2022

Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տեղադրված աղբամաններում հրդեհ է բռնկվել․ մեկն՝ ամբողջությամբ, մյուսը մասամբ այրվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում աղբաման է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Աշոտ Ստեփանյանն ու կրտսեր պարեկ Հայկ Միքայելյանը։ 

Հրշեջներն ու պարեկները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Պարզվել է, որ աղբամանները տեղադրված են եղել Օրբելի փողոցի թիվ 61 շենքի հարևանությամբ, և 2 աղբամաններից մեկն ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ այրվել է։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+

Նմանատիպ նյութեր