211652_close_icon
views-count20503 դիտում article-date 12:55 02-10-2022

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ «էստակադայում» կայանված КАМАЗ-ի թափքից վայր ընկնելու հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Հ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սեպտեմբերի 27-ին, ժամը 12։40-ի սահմաններում «պոլիտրավմա» ախտորոշմամբ Սիսիանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել, որտեղից այդ մասին տեղեկացրել էին ոստիկանության Սիսիանի բաժին։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները պարզել էին, որ Աշոտ Հ․-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում «էստակադայում» կայանված Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գագիկ Հ․-ին պատկանող КАМАЗ մակնիշի ավտոմեքենայի թափքից վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր