211652_close_icon
views-count2436 դիտում article-date 15:53 02-10-2022

Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայի առաջնության հանդիպումից հետո տեղի ունեցած ողբերգության առիթով․ զոհվել է 174 երկրպագու

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայի առաջնության հանդիպումից հետո տեղի ունեցած ողբերգության առիթով։ Զոհվել է 174 երկրպագու։

«Սեւ օր է ֆուտբոլի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց համար, ֆուտբոլային աշխարհը շոկի մեջ է Ինդոնեզիայում տեղի ունեցած ողբերգությունից։ Ցավակցում եմ այս ողբերգությունում զոհվածների ընտանիքներին եւ ընկերներին։

Այս ծանր պահին ՖԻՖԱ-ի եւ ամբողջ համաշխարհային հանրության մտքերն ու աղոթքները զոհերի, տուժածների, Ինդոնեզիայի ժողովրդի, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի, Ինդոնեզիական ֆուտբոլային ասոցիացիայի եւ Ինդոնեզիայի ֆուտբոլային լիգայի հետ են»,- նշվում է Ինֆանտինոյի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի առաջնության 11-րդ տուրի «Արեմա» - «Պերսեբայա» հանդիպումն ավարտվել էր ողբերբությամբ։ «Արեման» պարտվել էր 2:3 հաշվով։ Թիմի ֆանատները ներխուժել էին խաղադաշտ, սկսվել էին բախումներ ոստիկաններ հետ։ 

Հետագայում հայտնի է դարձել, որ 38 հազար տեղ ունեցող ստադիոնում հանդիպմանը ներկա է եղել 42 հազար երկրպագու։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր