211652_close_icon
views-count3443 դիտում article-date 18:16 02-10-2022

ՆԱՏՕ անդամ 9 երկրների ղեկավարները աջակցել են անդամակցելու Ուկրաինայի ձգտմանը

ՆԱՏՕ-ի անդամ 9 երկրների ղեկավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով դաշինքին անդամակցելու արագացված մուտքի խնդրանքով հանդես եկած Ուկրաինային։

«Մենք՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների նախագահներս, երկրներ, որոնց առաջնորդները պատերազմի ժամանակ այցելել են Կիև և սեփական աչքերով տեսել ռուսական ագրեսիայի հետևանքները, չենք կարող լռել Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտման հարցում և հադես ենք գալիս հետևյալ հայտարարությամբ.

Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Մենք չենք ճանաչում և երբեք չենք ճանաչի ուկրաինական որևէ տարածք բռնակցելու ռուսական փորձերը և վճռականորեն սատարում ենք 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստում կայացած գագաթաժողովի որոշումը՝ կապված Ուկրաինայի ապագա անդամակցության հետ։

Աջակցում ենք Ուկրաինային՝ ռուսական ներխուժումից պաշտպանվելու հարցում, պահանջում ենք, որ Ռուսաստանը անհապաղ դուրս բերի իր զորքերը բոլոր օկուպացված տարածքներից և բոլոր դաշնակիցներին կոչ ենք անում էապես մեծացնել ռազմական օգնությունն Ուկրաինային։ Բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարում, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է Ռումինիայի նախագահի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Համատեղ հայտարարությանը միացել են Ռումինիայի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Լեհաստանի և Սլովակիայի նախագահները։

Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմում էր ներկայացրել՝  ՆԱՏՕ արագացված մուտքի խնդրանքով՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների Ռուսաստանին միանալու մասին համաձայնագրերի ստորագրումից հետո:

Նմանատիպ նյութեր