211652_close_icon
views-count665 դիտում article-date 11:43 03-10-2022

Գեղամ Գևորգյանի գլխավորությած պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. սստորագրվելու է հուշագիր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։

Հանձնաժողովից հայտնում են, որ այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի:

ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և  պայմանագրային առավելություններին առնչվող խնդիրների կարգավորման Լեհաստանի փորձին:

Նմանատիպ նյութեր