211652_close_icon
views-count2726 դիտում article-date 20:02 04-10-2022

Երեւանում կողոպտել են ՌԴ քաղաքացի Սերգեյ Լավրովին. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ՌԴ քաղաքացի Սերգեյ Լավրովը եւ հայտնել, որ գողացել են շենքի բակում կայանված իր ԿԻԱ ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները, ու վերադարձի համար գրառում թողել:

Մեկնել է Մարաշի բաժանմունքի ՔՀԽ օպեր լիազորը: Սերգեյ Լավրովից ընդունվել է հաղորդում, վնասի չափը պարզվում է: Կատարվում է նախաքննություն:  

Նմանատիպ նյութեր