211652_close_icon
views-count2854 դիտում article-date 11:39 05-10-2022

Հայաստանում ոչխարների գլխաքանակը տատանվում է 713 հազարի

Պետական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանում տնտեսավարողները ձեռք են բերել բարձր մթերատվությամբ 1327 տոհմային մանր եղջերավոր կենդանիներ, որոնք բոլորն էլ ներմուծվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թթ․ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել  ՀՀ էկոնոմիկայի նախարարության Անասնաբուծության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:

«Անասնաբուծության կարևոր և ավանդական ճյուղերից է նաև ոչխարաբուծությունը՝ հաշվի առնելով մեր բնակլիմայական պայմանները, արոտավայրերը, շուկայի պահանջարկը: Տեղում բուծվող կենդանիների մթերատու ցուցանիշների, վաղահասության, պտղատվության բարելավման տեսանկյունից որոշում կայացվեց իրականացնել ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է կենդանիների տնտեսական և ցեղային կազմի բարելավումը, հոտն այնպիսի կենդանիներով համարելը, որոնք կունենան գենետիկական այնպիսի ներուժ, որը կնպաստի հետագայում ոչխարաբուծության շահութաբերության մակարդակի բարձրացմանը»,-ասաց Տեր-Իսահակյանը:

Հայաստանում ոչխարների գլխաքանակը տատանվում է 713 հազարի շրջանակներում: Կա կենդանիների արտահանման բավականին մեծ ցուցանիշ, ոչխարի մսի արտադրության տեսանկյունից Հայաստանն ինքնաբավության բավականին բարձր մակարդակ ունի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր