211652_close_icon
views-count967 դիտում article-date 11:26 06-10-2022

Տոկաևին առաջադրել են Ղազախստանի նախագահի թեկնածուի պաշտոնում

«Ամանաթ» կուսակցությունը (նախկինում՝ Nur Otan) նախագահի պաշտոնում առաջադրել է Քասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը, փոխանցում է Tengrinews.kz-ն։

«Այսօր մենք միասին սկսել ենք հաջողակ հանրապետության կառուցումը։ Կարևոր է, որ մենք արդեն առաջնորդ ունենք, ում հետ կիրականացնենք մեր բոլոր ծրագրերը և չենք շեղվի ընտրած ճանապարհից։ Մեր ժողովրդի համար ամենադժվար ժամանակաշրջանում ամբողջ պատասխանատվությունը ստանձնած առաջնորդը պահպանեց պետականությունը՝ թույլ չտալով երկրին սուզվել քաոսի մեջ։

Ուստի այսօր «Ամանաթ» կուսակցության խնդիրն ու մեր պատմական պատասխանատվությունն է համախմբել բոլոր ղազախստանցիներին նախագահի առաջադեմ բարեփոխումների շուրջ։ Ես առաջարկում եմ մեր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը։ Համագումարի պատվիրակները, կարծում եմ, միաձայն կաջակցեն ինձ»,- «Ամանաթ» կուսակցության արտահերթ XXIV համագումարին ասել է խորհրդարանի Մաժիլիսի խոսնակ, «Ամանաթ» կուսակցության նախագահ Երլան Կոշանովը։

Նմանատիպ նյութեր