Համացանցում է հայտնվել Փաշինյանի և Էրդողանի առաջին հանդիպման տեսանյութը
Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հրապարակելով տեսանյութ՝ հանդիպումից։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Լրատվամիջոցը նշում է, որ Փաշինյանի և Էրդողանի պաշտոնական բանակցությունները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։