Հայաստանում մշակվում է տեղեկատվական անվտանգության ռազմավարություն
44-օրյա պատերազմից հետո պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահությունը խիստ անկում ապրեց և փոքր քայլերով փորձ է արվում այն որոշակիորեն վերականգնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հոկտեմբերի 7-ին «Հիբրիդային պատերազմ․ տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» (ՊՈԱԿ) տնօրեն Գոռ Ծառուկյանը: Նա ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում տեղեկատվական անվտանգության ոլորտում:
«Պետք է լինի որոշակի կենտրոն, որը կհամախմբի բոլոր կառույցների աշխատանքը տեղեկատվական քաղաքականության ուղղությամբ և կարողանա կանոնակարգել: Այդ դերը որոշակի չափով փորձում է ստանձնել Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը թե կատարած աշխատանքի, թե ռազմավարությունների միջոցով: Մշակվում է տեղեկատվական անվտանգության ռազմավարություն, որը պետք է համախմբի ոչ միայն պետական գերատեսչությունների աշխատանքը, այլ նաև քաղաքացիական հասարակության ջանքերը:
Այս իմաստով ռազմավարությունը բավականին հաջողված է, և մենք արդեն այն ներկայացրել ենք: Համոզված եմ, որ կարճ ժամանակում կընդունվի»,- եզրափակեց Ծառուկյանը: