211652_close_icon
views-count1104 դիտում article-date 14:03 12-10-2022

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ ԱԴԾ կողմից այսօր տարածված տեղեկությունները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: Տեեկացնում է Դատախազության Հանրային կապերի բաժինը։

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ: 

Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր