211652_close_icon
views-count808 դիտում article-date 15:45 12-10-2022

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան

Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-19-ին կժամանի Հայաստան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարին և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում:

Նմանատիպ նյութեր