211652_close_icon
views-count603 դիտում article-date 19:24 12-10-2022

Մեծամորի ոստիկանները հայտնաբերել են կանեփանման զանգված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկութունն իրացրին հոկտեմբերի 9-ի գիշերը: Ժամը 4-ին մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, Մեծամոր քաղաքում նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել 59-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային երկու տոպրակ` ընդհանուր 400 գրամից ավելի քաշով: Տղամարդը հայտնել է, որ թմրանյութերից կախվածություն ունի, իսկ հայտնաբերված կանեփն անձնական օգտագործման համար հավաքել է վայրաճ բույսերից: Հայտնաբերվել են նաև դանակ ու լապտեր։
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր