Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Աստանա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-14-ն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն, տեղեկացնում է ՀՀ վարչապետի գրասենյակը։
Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն Աստանայում է։ Նա արդեն հանդիպել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ։ Այսօր նախատեսված է նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։