211652_close_icon
views-count3721 դիտում article-date 14:27 13-10-2022

Արծվաշենի հարցը որևէ կերպ չի շոշափվում բանակցությունների ընթացքում․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արծվաշենն, ամենայն հավանականությամբ, կվերահանձնվի: Այս անգամ արդեն իրավական հիմքով:

ՀՀ Կառավարության՝ հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակներին մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ, Արծվաշենի հարցը մինչ այժմ որևէ կերպ չի շոշափվում ընթացող բանակցությունների ընթացքում: Նույն աղբյուրների պնդմամբ, ի տարբերություն Արծվաշենի,«ադրբեջանական» անկլավների (Սոֆուլու/Բարխուդարլու, Ասքիփարա, Քյարքի) և Տավուշի մի քանի գյուղերի հարցն ակտիվ քննարկման մեջ է:

Եթե օրվա իշխանությունները որևէ կերպ չհերքեն այս տեղեկությունը կամ չհաստատեն Արծվաշենը վերադարձնելու մտադրությունը, ապա, մեծ հավանականությամբ, Արծվաշենը կվերահանձնվի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր