211652_close_icon
views-count12163 դիտում article-date 21:39 13-10-2022

Առաջին անգամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային ներկայություն կլինի. ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան

Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանում իր դիտորդական առաքելությունը տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։

«1988 թվականին հակամարտության սկզբից առաջին անգամ Ֆրանսիայի եւ ԵՄ-ի նախաձեռնությամբ այստեղ միջազգային ներկայություն կլինի։ Այս առաքելության մասին հոկտեմբերի 6-ին հայտարարվել է Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ավարտին»,- գրել է նախկին դեսպանը։

Ավելի վաղ Հայաստան Եվրոպական միության տեխնիկական խմբի այցի մասին հայտնել էր փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր