211652_close_icon
views-count1153 դիտում article-date 14:13 14-10-2022

«Կարողանում ենք հստակ արձանագրել այն խնդիրները, որոնք բնակիչներն են բարձրաձայնում». փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

Մայրաքաղաքի՝ շուրջ 20 հազար բնակչություն ունեցող արվարձաններից Քանաքեռը, այսօր հանգստի գոտիների հետ կապված խնդիրներ ունի: Տարիների ընթացքում առկա տարածքները կամ մասնավորեցվել են որոշ բնակիչների կողմից, կամ ապօրինի ցանկապատվել ու դարձել զավթած հողամասեր: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Որպես առաջնային՝ քանաքեռցիները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին նախ այս մասին են տեղեկացնում:

Որպեսզի բնակչի որևէ հարց անպատասխան չմնա՝ փոխքաղաքապետը հանձնարարեց հանդիպումների ընթացքում գույքագրել բոլոր խնդիրներն ու փուլ առ փուլ լուծումներ տալ դրանց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր