211652_close_icon
views-count32825 դիտում article-date 13:47 15-10-2022

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը մի խումբ ծառայողների պարգևներ է հանձնել

Հոկտեմբերի 15-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, անդրադառնալով վերջերս բացահայտված առանձնապես ծանր հանցագործություններին, ներկաներին շնորհակալություն հայտնեց բացահայտման գործում ներդրած ավանդի, ջանասիրության ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Ոստիկանության պետը հատուկ կարևորեց կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտը՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին հանձնարարելով ձեռնարկել նոր քայլեր՝ ծառայողների մասնագիտական գիտելիքներն առավել խորացնելու առումով։ Այդ համատեքստում Վահե Ղազարյանը կարևորեց նաև պարբերաբար վերապատրաստումները։

Պարգևները հանձնեցին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր