Բրյուսովի ռեկտորը ապատեղեկատվություն է տարածում. Oragir.News
Oragir.News-ը գրում է. «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում օրեր առաջ տեղի է ունեցել Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն ասել էր. «Իրոք մտածո՞ւմ եք, որ Մանկավարժականն այդքան լավն է, իրոք այդպե՞ս եք մտածում»։
Ակոպյանի դիտարկմանն էլ զուգահեռ ռեկտոր Կարինե Հարությունյանն ասել էր․ «Եթե ՀՊՄՀ-ն այդքան լավ համալսարան է, ինչո՞ւ է 15 մասնագիտության գծով զրո ընդունելություն, եթե այդքան ուժեղ է, մենք էլ ունենք անգլերեն ուսուցչի մասնագիտություն, իրենք էլ ունեն, ինչպե՞ս է, որ մեր մոտ 150 հոգի է դիմում և ընդունվում, իրենց մոտ 20-25»։
Հասկանալու համար, թե արդյո՞ք ռեկտոր Կ. Հարությունյանի հրապարակած թվերը ճշգրիտ են, և արդյո՞ք ՀՊՄՀ-ն համակարծիք է Բրյուսովի ռեկտորի հրապարակավ հնչեցրած թվերին, Oragir.News-ը զրուցեց ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչություն պետ Դիանա Մարկոսյանի հետ, ով ասաց. «Նախ՝ 15 մասնագիտության գծով զրո ընդունելություն չի եղել, Բրյուսովի ռեկտորը ապատեղեկատվություն է տարածում, իսկ հիմա դրա մասին չեմ էլ ուզում խոսել, միայն կարող եմ ասել, որ 15-ի փոխարեն հինգ պետք է ասեր, այո՛, հինգ մասնագիտություններ կան, որոնք որևէ կապ չունեն մանկավարժական մասնագիտությունների հետ, օրինակ, գրադարանային գործ և նմանատիպ մասնագիտությունների մասին է խոսքը։ Մանկավարժական մասնագիտությունների գծով մենք զրոյական ընդունելություն չունենք, իսկ ինչ վերաբերում է պարբերաբար «քցվող» տեսակետին, որ մանկավարժական համալսարանում դիմորդ չկա, ես պետք է հիասթափեցնեմ, որովհետև այս տարի մանկավարժական համալսարան ընդունվել է 1167 ուսանող՝ ուսուցման բոլոր ձևերով, իսկ հեռակա համակարգի դիմորդներով՝ փաստաթղթերով 474 դիմորդ ունենք արդեն և գրավում ենք պատվավոր երկրորդ հորիզոնականը Ժողինստիտուտից հետո։ 519 Ժողինստիտուտի ուսանողների թիվն է, 474` ՀՊՄՀ-ն, ԵՊՀ՝ 424, Բրյուսովը՝ 182»։
Հարցին, թե արդյո՞ք ՀՊՄՀ-ն կողմ է երեք բուհերի միավորմանը, պատասխանեց. «Մենք վերջնական դիրքորոշում կարտահայտենք, կձևակերպենք մեր տեսակետը երբ որ հանդիպում կայանա, լիազոր մարմնի ներկայացուցչի, այն է՝ նախարարի կամ փոխնախարներից որևէ մեկի հետ, որն առաջիկա օրերին կհյուրընկալվի մանկավարժական համալսարանում և Գիտական խորհրդի նիստում կտա պարզաբանումներ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում