211652_close_icon
views-count2049 դիտում article-date 15:19 18-10-2022

Երևանի մի շարք հասցեներում կփակցվեն մեծանուն հայերի անվամբ հուշատախտակներ

Երևան քաղաքի ավագանին հոկտեմբերի 18-ին կողմ քվեարկեց մայրաքաղաքի մի շարք հասցեներում հուշատախտակներ տեղադրելու մասին առաջարկին: 

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Տերյան փողոց հ.19 հասցեում կփակցվի ժողովրդական արտիստ, դերասան Կարեն Ջանիբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Սերգեյ Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
 
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը նախատեսվում է փակցնել Բաղրամյան պողոտայի հ. 30 հասցեում, հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Մաշտոցի պողոտայի հ. 17 հասցեում, իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի ավագ գիտաշխատող, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Հայկի Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Սայաթ-Նովայի պողոտա հ. 25 հասցեում:

Նմանատիպ նյութեր