Ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար. Նիկոլ Փաշինյան
Կարո՞ղ է որևէ մեկը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում գտնել Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին: Իհարկե՝ ոչ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին որևէ հիշատակում կա՞: Այո, և դա Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ։ Դա միակն է»,- գրել է վարչապետը։
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Արդյոք Հայաստանը ստանձնո՞ւմ է որևէ միակողմանի պարտավորություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու հարցում: Ո՛չ: Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությամբ: Այո՛: Հայաստանը պատրաստ է դա անել՝ իր օրենսդրությանը համապատասխան։ Անհրաժեշտ է Ադրբեջանի դրական արձագանքը»:
Փաշինյանը հավելել է, որ թվիթը և արձագանքն ապացուցում են, որ ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար:
«Ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բացել 3 անցակետ՝ մեր պարտավորությունները կատարելու և տարածաշրջանի բազմակողմանի ապաշրջափակման արդյունքում առաջացող հնարավորությունների օգտագործման ուղղությամբ աշխատելու համար»,- նշել է վարչապետը՝ հիշեցնելով Կառավարության համապատասխան որոշման մասին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Can anyone find any mention of a “corridor” referring to the territory of #Armenia in the 11/9 Trilateral statement? Of course no! Is there any mention of a “corridor” in the 11/9 Trilateral statement? Yes, and it’s the Lachin corridor to #NagornoKarabakh. That’s the only one.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 18, 2022