211652_close_icon
views-count1792 դիտում article-date 20:20 19-10-2022

Թալինի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով, Դաշտադեմ գյուղում ձերբակալեցին Արագածոտնի մարզի Արտենի գյուղի 30-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 15 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով  փաթեթ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է անձնական օգտագործման համար: Տղամարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Դեպքի առթիվ Թալինի բաժնում կազմված փաստաթղթերը և հայտնաբերված փաթեթը ներկայացվել են  նախաքննական մարմնին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր