211652_close_icon
views-count5571 դիտում article-date 20:25 23-10-2022

Ցուրտը մի փոքր կնահանջի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր ցերեկային ժամերին կդիտվի +13...+15, առաջիկա գիշերը` +4...+6 աստիճան տաքություն։

Նմանատիպ նյութեր