211652_close_icon
views-count1958 դիտում article-date 10:14 24-10-2022

Հայաստանի հավաքականը բոլոր անդամները հաղթանակով են մեկնարկել բռնցքամարտի միջազգային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Սլովենիայում ընթացող միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արծաթե գոտի» անվանումը կրող մրցաշարի մրցումային օրը ռինգ դուրս եկած Հայաստանը ներկայացնող բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել։ Ընդ որում, բոլոր մենամարտերում հայ մարզիկներին բաժին էր հասել ֆրանսիացի մրցակից։

57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է  Սամուել Կիստոհուրին, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը ուժեղ էր Սոհեբ Բաուֆիայից, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պարտության է մատնել Ջամիլ Դինին։

Հոկտեմբերի 24-ին մրցաշարում հանգստյան օր է։

Նմանատիպ նյութեր