211652_close_icon
views-count881 դիտում article-date 18:31 24-10-2022

Դիմում եմ ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

Այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը։

Նա տեղեկացրել է, որ  մոտ ժամանակները տեղափոխվելու է այլ աշխատանքի։

Գրառմամբ Ս. Կատվալյանը շնորհակալություն է հայտնել  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին, Հրաչյա Սարգսյանին, Տիգրան Ավինյանին, Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետի տեղակալներին ու քաղաքապետարանի վարչությունների պետերին, վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների, համատիրությունների և մանկապարտեզների ղեկավարներին։

Նա թվարկել է իր կատարած աշխատանքները այդ պաշտոնում:

Հիշեցնենք, որ նա վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել այս տարվա մարտին։

Նմանատիպ նյութեր