Սա լուրջ փաստարկ է . Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Վերջերս մամուլում տարածված Ադրբեջանի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիի աղմկահարույց ձայնագրությունից պետք է եզրակացնել, որ հայկական զինված ուժերի դեմ կռվել են ոչ թե ադրբեջանական, այլ հենց թուրքական ստորաբաժանումները։
Սա լուրջ փաստարկ է Հայաստանի կողմից 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներգրավվածության հացրը թե ՆԱՏՕ-ի, թե միջազգային այլ հարթակներում լրջորեն քննության առնելու, գնահատականներ տալու համար։
Մյուս կողմից էլ իհարկե շատ ավելի է մեծանում ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության նշանակությունը, բացահայտելու համար պատերազմական գործողությունների հետ կապված բազմաթիվ հարցեր և ստանալու նրանց պատասխանները։
Առաջին հերթին հենց ՀՀ իշխանություններն ունեն լուրջ հանձնառություն երկու ուղղություններով․ պատշաճ, վստահելի քննություն իրականացնելու 44 օրյա պատերազմի հանգամանքների բացահայտման ուղղությամբ, և հասնել քաղաքական ու իրավական գնահատականների ստացմանը միջազգային մարմիններում և ատյաններում»։