211652_close_icon
views-count1587 դիտում article-date 14:57 26-10-2022

Ջերմուկում լինելու է ռազմահայրենասիրական ճամբար, որի շրջանակում ոչ առաջնագծում խրամատներ կփորեն

Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը հայտնում է, որ հոկտեմբերի 27-30-ը Ջերմուկում մի շատ հոյակապ նախաձեռնություն է լինելու` ռազմահայրենասիրական ճամբար, որի ընթացքում լինելու են ռազմական պատրաստության, առաջին բուժօգնության, ռազմական երգ ու պարի դասեր, ինչպես նաև թիկունքային աշխատանքներ (ոչ առաջնագծում խրամատ փորել և այլն)։

«Շատ կարևոր է լինել տեղեկացված ու պատրաստված, որը ամուր թիկունքի երաշխիքն է ։

Կացությունը և սնունդը հոգում ենք։

ՀԳ. Ի դեպ մեզ են միացել հայտնի արվեստի գործիչներ ու սպորտսմեններ։

Եկեք արևաշատ Ջերմուկ ու մասնակցեք նախաձեռնությանը»,- գրել է Սյուզաննա Ավետիսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր