211652_close_icon
views-count1591 դիտում article-date 23:33 26-10-2022

Երիտասարդի մոտ մարիխուանա կար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 22-ի գիշերը Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին վաշտի ծառայողները Թամանցիների փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ մի քանի գրամ քաշով։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր