211652_close_icon
views-count3410 դիտում article-date 20:42 27-10-2022

«ԱԱԾ-ում հարցաքննվել եմ․ ինձ զարմացրեց երիտասարդ քննիչի՝ գործի իմացությունը»․ Արամ Սարգսյան․ «Առավոտ»

«Մի բան է հստակ, որ գործի ամբողջական վերաբացումը կախված է ՀՀ ինքնիշխանության լիարժեք ձեռքբերման հետ, որովհետեւ գործն ունի արտաքին քաղաքական հետք։ Այս իշխանությունը գործը վերաբացել է, ԱԱԾ-ում ստեղծել  է քննչական խումբ։ Սա ճիշտ եմ համարել ի սկզբանե, որովհետեւ դատախազությունն իր մասով իր անելիքն ավարտել է։

Դատախազությունն ավելին ուզենա էլ, չի կարող անել, որովհետեւ արտաքին քաղաքական հետքն է պետք քննել»,-հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցի օրն այսօր ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վաղամեռիկ վարչապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելուց հետո ասաց նրա եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Գրում է «Առավոտը»։

«ԱԱԾ-ն պետք է զբաղվի։ Ինձ հարցաքննել են։ 2,5 ժամից ավելի ԱԱԾ-ում եմ եղել, ինձ զարմացրեց երիտասարդ քննիչի՝ գործի իմացությունը։ Քիչ մարդկանց գիտեմ, որոնք գործն ուսումնասիրել են այդպիսի խորությամբ եւ նրբությամբ։ Այն, ինչ հարցնում էին, վերաբերում էր պաշտոնական անգործության խնդիրներին, քան արտաքին քաղաքական հետքին, բայց անգամ 2001թ․-ին ինձ անջատված մասով  քննչական կոմիտե էին կանչել՝ ցուցմունք տալու։ Ցուցմունքներս վերաբերել էին Մեղրիի տարբերակով արտաքին հետքին։ Նշել եմ այն ժամանակ դեռ փակ վիճակում առաջարկվող Մեղրիով հարցի լուծման չորս տարբերակներին, նկարել եմ քարտեզների տարբերակները, որոնք ժամանակին ասել էր Վարդան Օսկանյանը։ Մատնանշել եմ, որ այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի»,-հավելեց Արամ Սարգսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր